Friday, July 26, 2013

Աստղային տարօրինակություններ: [E]


Մադոննան մի անգամ իր վարորդին ինքնաթիռով մի երկիրց այլ երկիր է տեղափոխել, որպեսզի նա բերի իր սիրած թեյը:

Քամերոն Դիազը խուսափում է մանրէներից: Նա դռան բռնակին ձեռք է տալիս անձեռոցիկով: Խուսափում է ձեռքով բարևելուց, իսկ եթե ստիպված  է լինում բարևել  անպայման շտապում է լվացվել:

Ջիմ Քերրին շատ հաազվադեպ է այցելում ռեստորաններ: Նա վարձել է իր անձնական խոհարարին, ով միշտ նրան կերակրում է: Նա նույնիսկ խոհարարին իր հետ տանում է շրջագայությունների:

Էլթոն Ջոնը ակնոցների մի ամբողջ սենյակ ունի: Նա այդ սենյակը պահու է հատուկ ջերմաստիճանի տակ: Երգիչը խոստովանել է, որ իր ստացած գումարի մեծ մասը ծախսում է ակնոցների վրա:

Մեգան Ֆոքսը խոստովանել է, որ իր տանը միշտ խառնաշփոթ է: Նրա տունն այնքան թափթված է, որ ամեն օր մի իր է կորցնում և ստիպված է լինում նորից գնել:

Ռոբերտ Պատինսոնը պատմել է, որ շատ հազվադեպ է լվանում մազերը: Նրա կարծիքով անիմաստ է լվանալ մազերը, որովհետև դրանք ընդհանրապես չեն կեղտոտվում:

Բրեդ Փիթը չի սիրում լվանալ ձեռքերը: Նա նախընտրում է սրբել թաց անձեռոցիկով:

Ջորջ Քլունին ամեն օր նոր գուլպա է հագնում: Նրա խոսքերով չի եղել այնպիսի դեպք, որ նույն գուլպայով մնա երկու օր:


No comments:

Post a Comment