
Ավտոբուսը Կանադայից ԱՄՆ տարածք է մտել Ambassador Bridge կամուրջով, որը կանադական Վինձորը (Օնթարիո նահանգ) միացնում է ամերիկյան Դեթրոյթին (Միչիգան նահանգ): Մաքսավորները հայտնաբերել եւ առգրավել են փոքր քանակությամբ մարիխուանա, որը նախատեսված էր անձնական օգտագործման համար: Ամերիկացի սահմանապահները տուգանել են վարորդին:
Ջասթինն ինքը ԱՄՆ տարածք է մտել սեփական ավտոմեքենայով:

Նշենք, որ մարտին սահմանային նույն անցակետում թմրանյութ էին գտել նաեւ ամերիկյան երգչուհի Ռիհանային ուղեկցող ավտոբուսներից մեկում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Բիբերը Տորոնտոյում Hazelton Hotel-ի պատշգամբից թքել էր երկրպագուների վրա: Մինչ երգիչը պատշգամբում ընկերների հետ զվարճանում էր, երկրպագուները ներքեւից լուսանկարում էին իրենց կուռքին: Սակայն միջադեպից հետո նրանք «պայթեցրել են» համացանցը՝ վիրավորելով Բիբերին:
No comments:
Post a Comment