Friday, April 12, 2013

Անջելինա Ջոլին ելույթ է ունեցել Մեծ ութնյակի գագաթաժողովին:{V}



Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին Մեծ ութնյակի գագաթաժողովին ելույթ է ունեցել զինված հակամարտությունների շրջաններում սեռական բռնությունների մասին զեկույցով:
The Guardian-ի փոխանցմամբ, 37-ամյա դերասանուհին հայտարարել է. «Ժամանակակից պատերազմների ընթացքում հարյուր հազարավոր կանայք եւ երեխաներ ենթարկվում են սեռական բռնության: Բայց բռնաբարությունները պատերազմների ժամանակ անխուսափելի են: Բռնությունը կարելի է կանխել, հարկավոր է պայքարել դրա դեմ: Բռնաբարությունը ոչ միայն կանանց եւ նրանց խնդիրն է, ովքեր փորձում են մարդասիրական օգնություն ցուցաբերել բռնության ենթարկվածներին: Դա ամբողջ աշխարհի խնդիրն է»: Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ուիլյան Հոուգը տեղեկացրել է, որ Մեծ ութնյակի երկրների հիմնադրամից 36 մլն դոլար կտրամադրվի պատերազմական շրջաններում բռնությունների դեմ պայքարի համար:
Հիշեցնենք, որ Անջելինա Ջոլին փախստականների հարցերով ՄԱԿ-ի Բարի կամքի դեսպան է:

No comments:

Post a Comment