Friday, April 12, 2013

Թոմ Քրուզը չի պնդի, որ Սուրին նկարահանվի կինոյում:{V}


Հոլիվուդյան դերասան Թոմ Քրուզը չի պնդի, որպեսզի դուստրը՝ Սուրին, գնա իր հետքերով:
Ըստ PerezHilton-ի, 50-ամյա դերասանը Հոլիվուդում իր նոր՝ «Օբլիվիոն» ֆիլմի պրեմիերայի ժամանակ հայտարարել է. «Այն, ինչ անում եմ՝ հասկանալն է, թե ինչն է հետաքրքիր իմ երեխաների համար եւ օգնել նրանց այդ հարցում: Ես չեմ ճնշում: Ես հաջողակ եմ. անում եմ այն, ինչ սիրում եմ»: Քրուզը չի հստակեցրել, իր 6-ամյա դուստրը՝ Սուրին, կինեմատոգրաֆի նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերո՞ւմ է, թե՝ ոչ: Բայց աղջիկը, բացահայտորեն, մոդելային բիզնեսում կարիերա սկսելու բոլոր նախապայմաններն ունի. 3 տարեկանից Սուրին բարձրակրունկ կոշիկ է հագնում:
Հիշեցնենք, որ Թոմ Քրուզի որդեգիրը՝ Քոնորը, արդեն որոշել է գնալ հոր հետքերով: 2008 թվականին Քոնորը նկարահանվեց «Յոթ կյանք» դրամայում, իսկ 2012 թվականին՝ «Անորսալիները» ժապավենում:

No comments:

Post a Comment