Ըստ Eonline-ի, հարցազրույցներից մեկում Փերթլոուն արդարացել է. «Իմ որդի Մոզեսը գլյուտենի եւ տավարի մսի հանդեպ ալերգիա ունի: Տանը ես փորձում եմ պատրաստել ուտեստներ, որոնք այն չեն պարունակում, այդ պատճառով էլ նա ավելի լավ է զգում, երբ ճիշտ կերակուր է ուտում: Չգիտեմ՝ որտեղից են հայտնվում այդ բամբասանքները, թե իմ երեխաներն ածխաջրեր չեն օգտագործում եւ որ ես նրանց ջրիմուռներով եմ կերակրում»:
Հիշեցնենք, որ Գվինեթ Փերթլոուն սեփական խոհարարական շոուն ունի Cooking Channel հեռուստաալիքում, որտեղ ամերիկյան մայրերին սովորեցնում է օգտակար կերակուր պատրաստել:
No comments:
Post a Comment