Friday, April 12, 2013

Միրանդա Քերրը կմնա որպես Victoria's Secret-ի մոդել:{V}


Ամերիկյան մոդել Միրանդա Քերրը, չնայած տարածված լուրերին, չի խզել ներքնազգեստի Victoria's Secret ապրանքանիշի հետ պայմանագիրը:
Ըստ Huffington Post-ի, վերջերս Victoria's Secret-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ չնայած բարդ համբավին, 30-ամյա Քերրը լավագույն մոդելներից մեկն է: Մարքեթինգի տնօրեն Էդ Ռազեկը տեղեկացրել է, որ ընկերությունը մտադիր չէ խզել Միրանդայի հետ պայմանագիրը: Մոդելն արդեն հրավիրվել է մասնակցելու այս տարի կայանալիք ներքնազգեստի նորաձեւության ցուցադրությանը:
Հիշեցնենք, որ որոշ ժամանակ առաջ Քերրի եւ նրա ամուսնու՝ Օռլանդո Բլումի հարաբերություններում տարաձայնություններ են ի հայտ եկել մոդելի վարքի առնչութամբ: Բլումը կարծում է, որ Միրանդան պետք է դադարեցնի սոցիալական ցանցերում սադրիչ լուսանկարներ հրապարակել, որպեսզի իրենց որդին մոր մասին սխալ պատկերացում չկազմի:

No comments:

Post a Comment