ԱՄՆ-ի անկախության տոնը միասին նշելուց հետո Ջասթին Բիբերը իր եւ Սելենայի հետ նկար է տեղադրել ինսթագրամի էջ: Սակայն ինչպես երեւում է Գոմեսի ընկերները բարկացած են, որ Սելենան Բիբերին կրկին եւս մեկ հնարավորություն է տվել:
RadarOnline-ի աղբյուրներից մեկը հայտնել է:« Սելենայի ընկերները նրա հետ անցել են կրակի եւ ջրի միջով, բայց նրանք արդեն մինչեւ կոկորդները կուշտ են նրանց հարաբերություններից: Սելենայի ընկերներից ոչ ոք չի սիրում Ջասթինին կամ էլ նրանք չեն սիրում Սելենային Ջասթինի հետ»:
Բոլորին հայտնի է, որ անցած տարի Բիբերը շատ երգեր է գրել իր սիրո մասին ՝ հույս ունենալով փրկել իր եւ Սելենայի հարաբերությունները:
«Ջասթինը Սելենային ասել է, որ բավականին շատ նոր երգեր է գրել Սելենայի մասին եւ դրանք տեղ են գտնելու նոր ալբոմի մեջ: Ջասթինը Սելենայի ուշադրության կարիքն ունի, որը Սելենան սկսում է բավարարել: Սելենան Ջասթինին շատ է սիրում, բայց ցանկանում է, որ Ջասթինը լավ բերաբերվի իր հետ: Գոմեսը նաեւ սիրում է, երբ Ջասթինը երգում է իր մասին: Այսպիսով նա դրան արժանի է»:
No comments:
Post a Comment