Հայտնիներ...
Նրանք էկրանին այնպիսին են, ինչպիսին պահանջում է լինել այդ պահը, նրանք ֆիլմում այնպիսին են, ինչ դեր որ թելադրված է նրանց կատարել: Բայց ինչպիսի՞ն են նրանք կյանքում: Միգուցե նրանց էլ են բնորոշ տարօրինակ հատկանիշներ կամ սովորություններ:
Նրանց մասին էլ, անշուշտ, կան տարօրինակ ու հետաքրքրաշարժ պատմություններ։ re-actor.net կայքը ներկայացնում է այդպիսի հետաքրքրաշարժ տեղեկություններ մի շարք հայտնի անձանց մասին։
Հյու Գրանտը (Hugh Grant) մինչև դերասան դառնալն աշխատել է որպես «Ֆուլհեմ» ֆուտբոլային ակումբի գյուղատնտեսի օգնական.
Նիքոլ Քիդմանը (Nicole Kidman) վախենում է թիթեռներից (լեպիդոպտերոֆոբիա).Ջեկ Նիկոլսոնի (Jack Nicholson) ավագ քույրն իրականում նրա մայրն է, իսկ ծնողները՝ տատն ու պապը։ Նրանք տղային գրանցել են որպես իրենց զավակ, որպեսզի երեխան չխանգարի երիտասարդ մորը պարային կարիերայի հարցում.
Լեդի Գագան (Lady Gaga) հորինել է իր «Born This Way» երգը 10 րոպեում.
Ժամանակին Քոլին Ֆարելը (Colin Farrell) հրաժարվել է մասնակցել «Boyzone» խմբի քասթինգին։
Ջոնի Դեպը (Johnny Depp) վախենում է ծաղրածուներից (կոուլպրոֆոբիա).Ջորջ Քլունին (George Clooney) երբեմն քնում է իր լոսանջելեսյան տան պահարանում։ Նրա խոսքերով՝ իր սենյակը չափից շատ է լուսավոր։
Երգչուհի Մրայա Քերին (Mariah Carey) համերգներից առաջ մոտ 15 ժամ քնում է թարմ օդով հագեցած սենյակում
Գործակալի հետ իր առաջին պայմանագիրը Շարլիզ Տերոնը (Charlize Theron) ստորագրել է բանկում աշխատելիս։ Գործակալին դուր է եկել այն, թե ինչպես է աղջիկը հրաժարվել կանխիկացնել հաճախորդներից մեկի դրամական անդորրագիրը։
No comments:
Post a Comment