Monday, July 8, 2013

Հոլլիվուդի ամենաամուր ամուսնությունները: [S]


Անջելինա Ջոլին և Բրեթ Փիթը միասին են արդեն 8 տարի:Զույգը իրենց կյանքի ընթացքում ունեցել է երկվորյակներ և որդեգրել երեխաներ:Ջոլին և Փիթը ծանոթացել են <<Միսսիս և Միսթեր Սմիտ>> ֆիլմի նկարահանման ժամանակ 2005 թվականին:Ջոլիի հետ հարաբերությունների համար Բրեթը բաժանվում է Ջեննիֆեր Էնիսթոնից:

Ֆրանսիացի դերասան Վենսան Կասսելը և իտալուհի դերասանուհի Մոնիկա Բելուչին ամուսնացել են 1999 թվականին:Մինչև ամուսնությունը նրանք հանդիպել են 5 տարի:

Բեյոնսեն և Ջեյ Զին սկսել են հանդիպել 2002 թվականից:2008 թվականին նրանք ամուսնացան Նյու Յորքում:

Այս տարի հուլիսի 4-ին լրացավ Վիկտորիա Բեքհեմի և Դեվիդ Բեքհեմի ամուսնության 14-ամյակը:Նրանք այժմ ունեն 3 որդի:

Վիլլ Սմիթը և Ջադա Պինկետ Սմիթը միասին են արդեն 16 տարի:Նրանք ունեն մեկ աղջիկ և մեկ տղա,ովքեր նույնպես հայտնի են:

Մետյու Բրոդերը և Սառա Ջեսսիկա Պարկերը ամուսնացել են 1997 թվականին:Նրանք այժմ ունեն մեկ որդի:

Մայքլ Դուգլասը և Քեթրին Զետա Ջոնսը միասին են 1998 թվականից:Նրանց ամուսնությունը տեղի է ունեցել 2000 թվականին և այժմ նրանք ունեն երկու երեխա:

Թիմ Բարտոնը և Հելեն Բոնեմ Քարտերը միասին են 2001 թվականից:12 տարի է նրանք ամուսնացած են:

Շերոն և Օզզի Օսբորնները միասին են 26 տարի:

Անտոնիա Բանդերասը և Մելանի Գրիֆֆիտը ամուսնացել են 1996 թվականին և ունեցել են իրենց դստերը`Ստելլային:

Ջոն Տռավոլտան և Քելլի Պրեստոնը միասին են 17 տարի:

Ջեննիֆեր Հարները և Բեն Աֆլեկը ամուսնացել են 2005 թվականին:Նրանք ունեն 3 երեխա:

Թրուդի Սթայլերի և Սթինգի հարաբերությունները սկսվել են 1992 թվականից:Նրանք ունեն 4 երեխա:



No comments:

Post a Comment