

Հարկ է նկատել, որ Ռիհանայի այս պատասխանը հետեւել է Պորտուգալիայի հավաքականի եւ մադրիդյան «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուի հետ նրա ընկերական հարաբերությունների մասին հարցին:
Հանրահայտ պորտուգալացին, ով մայիսին Պորտուգալիայում կայացած համերգից հետո անձամբ էր հանդիպել երգչուհու հետ, դեռեւս ոչ մի կերպ չի մեկնաբանել Ռիհանայի արտահայտությունը: Ռոնալդուն միայն Facebook սոցիալական կայքի իր էջում հրապարակել է երգչուհու հետ լուսանկարը:

Նկատենք, որ ներկայում Ռոնալդուն ընկերուհու՝ ռուսական մոդել Իրինա Շեյքի հետ արձակուրդն է անցկացնում Սինգապուրում, ինչի մասին վկայում է Իրինայի հետ լուսանկարը, որ Twiiter-ում տեղադրել է ֆուտբոլիստը:

«Սինգապուրում զվարճանում ենք Universal-ի ստուդիայում»,- գրված է լուսանկարի տակ:
Հիշեցնենք, որ վերջերս Ռոնալդուն հերթական անգամ խոստովանեց «Մանչեսթեր Յունայթեդի» հանդեպ համակրանքը, ինչի արդյունքում անգլիական ակումբ նրա վերադարձի մասին հերթական լուրերը տարածվեցին:
No comments:
Post a Comment