Saturday, October 19, 2013

Սելենա Գոմեսը համերգի տոմս է նվիրել հիվանդ աղջկան: [E]



Սելենա Գոմեսը իր "Stars Dance" համերգային շրջագայությունների ժամանակ շատերին է տոմսեր նվիրել: Այս անգամ այդ Սելենատորը 10-ամյա Բեյլին էր: Բեյլին տառապում է անբուժելի հիվանդությամբ, որի ժամանակ տեղի է ունենում աստիճանաբար հաշմանդամություն: Բեյլին երազում էր հանդիպել իր կուռքին` Սելենային: Սելենան համերգից երկու օր առաջ Ֆիլադեֆիայի հիվանդանոց է ուղարկել երեք տոմս Բեյլիի, նրա մոր և քրոջ համար:
Երեկ Բեյլին ներկա է եղել համերգին և բավարարված վերադարձել է հետ: Բեյլիի մայրը շնորհակալություն է հայտնել Սելենայից աղջկա երազանքը իրականացնելու համար:


No comments:

Post a Comment