Sunday, October 27, 2013

Ջոն Բոն Ջովին այցելել է իր երկրպագուհու հարսանյաց արարողությանը [R]


Լեգենդար «Bon Jovi» ռոք խմբի մենակատար Ջոն Բոն Ջովին իրականացրել է իր հավատարիմ երկրպագուհու կյանքի երազանքը:
Բրանկա անունով այս աղջիկը ակտիվ է եղել սոցիալական կայքերում` իր սիրելի երաժշտին հրավիրելով իր հարսանյաց արարողությանը: Բոն Ջովիին շատ են այսպիսի առաջարկներ անում, բայց աղջիկը որոշել է փորձել բախտը, չնայած նա մեծ հույսեր կապելիս չի եղել:
Աղջիկը մինչև վերջ չէր կողմնորոշվում, թե երբ նշանակել իր հարսանիքի օրը, քանի որ ամեն-ինչ կախված էր Բոն Ջովիի շրջագայությունից, որի շրջանակներում նա պետք է ելույթ ունենար նաև Լաս-Վեգասում: Նրա ելույթի և աղջկա հարսանիքի օրը համընկել են և երգիչը, այցելելով հարսանիքին, ոչ միայն դարձավ երեկոյի գլխավոր դեմքը, այլև աղջկան ուղեկցեց մինչև խորան:

No comments:

Post a Comment