Thursday, October 24, 2013

Լանա Դել Ռեյի հարցազրույցը Nylon ամսագրի համար: [E]



Օրերս համացանցում հայտնվեցին Լանա Դել Ռեյի  ֆոտոսեսսիան Nylon ամսագրի համար: Ձեզ ենք ներկայացնում նաև ամսագրի հարցազրույցից որոշ հատվածներ: Երգչուհին խոսել է անձնական կյանքի, կարիերայի և այլ թեմաների մասին:

Հետագա պլանների մասին.
  • Երբ ինձ հարցնում են իմ նոր ալբոմի մասին ես պատասխանում եմ, որ չգիտեմ, թե երբ կլինի: Չեմ ուզում ասել, որ այն ավելի լավը կլինի նախորդից, որովհետև դեռ պատրաստ չէ: Իմ երգեր ստեղծելու տաղանդը գալիս է ժամանակ առ ժամանակ, ինչն ինձ նյարդայնացնում:
Ոգեշնչման մասին:
  • Իմ կարծիքով դժվար է գտնել ոգեշնչման աղբյուր քո շրջապատում: 
Ներկայի մասին:
  • Ներկա պահին ընտանիքիս հետ եմ և մտածում եմ ապագայիս մասին:
" Video Games"-ի մասին:
  • Երբ ես գրեցի այս երգը ուղղակի սիրահարվել էի դրան: Բոլորին ասում էի. "Լսեք, այս երգում իմ ամբողջ ներքինն է": Ես հիացած էի, երբ ամեն րոպե ռադիոյով այս երգն էր:
"Հեյթերներ"-ի մասին:
  • Երբ դու հայտնի ես դառնում բոլորը սկսում են քո մասին վատ բաներ խոսել: Պետք չէ լսել նրանց և հիշիր, որ դու միշտ քո դիրքում կմնաս, իսկ նրանք ոչ:
Ընկերոջ` Բարրիի մասին:
  • Խոսելով Կուրտ Կոբեյնի, Ջիմ Մորիսոնի և մյուսների մասին մենք ասում ենք. "Բոլոր մեր ընկերները մահացան առանց մեզ ճանաչելու": Իմ բախտը բերեց այն հարցում, որ ես հանդիպեց այնպիսի մեկին, ով մտածում է ինձ նման:





No comments:

Post a Comment