Monday, October 28, 2013

Աստղային զույգերի հարաբերությունները:Իրադարձությունների ամփոփում: [S]


Օրեր առաջ խոսվում էր այն մասին,որ մոդել Միրանդա Քերրը և դերասան Օրլանդո Բլումը,իրենց համատեղ 3 տարվա կյանքից հետո որոշել են բաժանվել:ԱՍտղերի խոսքերով,նրանք վաղուց էին բաժանվել,բայց չէին ցանկանում հայտնել այդ մասին: Դեռ ամեն ինչ պարզ չէ,քանի որ երեկ զույգին տեսել էին միասին:

Ռեփեր Քենյա Վեստը վերջապես առաջարկություն արեց Քիմ Քարդաշիանին:Այդ նպատակով,որ Քիմի ծննդյան օրը հրավիրեց նրան բեյսբոլի դաշտ և երբ երաժշտություն էր միացված,էկրանին գրվեց. "Խնդրում եմ,ամուսնացիր ինձ հետ":Քիմը համաձայնել է:

Զակ Էֆորնը և Լիլի Քոլինսը միասին,ձեռք ձեռքի բռնած զբոսնել են Դիսնեյլենդում:

Լուրեր են պտտվում,որ Ջեննիֆեր Լոպեսը և Կասպեր Սմարտը մոտական ժամանակահատվածում կարող է բաժանվեն:Նրանց հարաբերություները ներկա պահին ,այդքան էլ հարթ չեն:Նրանք անընդհատ վիճում են և զգում են,որ նրանց զգացմունքները սառել են միմյանց հանդեպ:

Քայլի Մինոուգը և Անդրես Վալենկոսը բաժանվել են:Զույգը միասին է եղել մոտ 5 տարի,իսկ վերջերս էլ Քայլին նրան անվանել էր "իմ երազանքների տղամարդ":

Երգիչ,երգերի ստեղծող Փարել Վիլյամսը այս ամսվա սկզբին ամուսնացավ,իր մեծ սիրո`Հելեն Լասիչանի հետ:Հարսանիքին ներկա էին շատ ճանաչված աստղեր:

Շշուկներ են պտտվում,որ Ռոբերտ Պատինսոնը հանդիպում է Շոն Պենի աղջկա հետ:Քրիստենի հետ բաժանումից հետո դերասանին շատ անգամներ "ամուսնացրեցին" շատերի հետ,բայց Դիլանը ամենաճշգրիտն է:

Երևում է Քեթրին Զետա Ջոնսը և Մայքլ Դուգլասը հաշտվել են:

Դերասանուհի Նինա Դոբրևը  և Դերեկ Հաֆը մի երկու շաբաթ հանդիպեցին,հետո կարծես հոգնեցին միմյանցից:

Ջոն Լեգենդը ամուսնացել է Քրիստին Թեյգերի հետ:

Լուրեր են պտտվում,թե Քլոե Քարդաշիանը և նրա բասկետբոլիսը ընկերը կրկին հաշտվել են:Զույգը խնդիրներ էր ունեցել այն ժամանակ,երբ Լամարը սկսել էր պայքարել թմրամոլության դեմ:

Նայա Ռիվերան այնքան հիացած է Բիգ Շոնով,ով նվիրել էր նրան թանկարժեք մատանի:Զույգը այժմ նշանված է:

Քեթի Փերրիի և Ջոն Մայերի մոտ արդեն սկսվել են հարսանեկան պատրաստությունները:Զույգը հայտնել է,որ պատրաստվում է ամուսնանալ,ուղղակի ժամանակի խնդիր կա:

Երգչուհի Քելլի Քլարկսոնը ամուսնացել է իր մենեջերի`Բրենդոն Բլեկսկոտի հետ:Պսակադրությունը անցկացվել է Թենեսիում:Երգչուհին այդ մասին հայտնել է իր Թվիթերի էջում:

Մայլի Սայրուսի և Լիամ Հեմսվորթի միջև ամեն ինչ վերջացած է:Մայլին այն մեկնաբանել է այսպես. "Ինձ թվում է,որ մարդիկ այդ մասին ավելի շատ են մտածում,քան ես":
Մայլին ամեն ինչ որոշել է սկսել նորովի:

Լուրեր են պտտվում,որ դերասանուհի Ամանդա Սեյֆրիդը հանդիպում է Ջասթին Լոնգի հետ և զույգը չի թաքցնում այդ մասին լուրերը:

Վիկտորիայի հրեշտակներից մեկը հանդիպում է երգիչ Մաքս Ջորջի հետ:Հիշեցնենք,որ աղջիկը մինչ Ջորջը եղել է Ադամ Լևինի հետ:

No comments:

Post a Comment