Thursday, December 26, 2013

2013 թվականի ամենաապշեցնող դեպքերը,երաժշտական կյանքում: [S]


Երաժշտական կյանքը լի է և տհաճ,և ուրախալի անակնկալներով,որոնք միշտ քննարկման առարկա են դառնում: 2013-ը նույնպես զերծ չէր այդպիսի իրադարձություններից: Եկեք վերհիշենք մի քանիսը.

  • Ռեփերներ Քրիս Բրաունի և Ֆրենկ Օուշենի ջրերը երբեք էլ նույն առվով չեն հոսել,բայց ամեն ինչ հասավ իր գագաթնակետին,դեռ հունվարի սկզբին,երբ նրանք կռվել էին ձայնագրման ստուդիայում,Լոս Անջելեսում:Կռիվը ընթացել էր հարվածներով: Արդյունքում Գրեմմի 2013-ի ժամանակ Քրիսը նախընտրեց նստած դիմավորել Ֆրենկին բեմ,մրցանակ ստանալու համար:


  • Երկրպագուները  հիասթավեցին Բեյոնսեին,երբ երգչուհին նախագահի պատվին երգեց այսպես ասած "ֆանագրամա" : Երգչուհին սակայան մեկնաբանեց իր այս քայլը,պատճառաբանելով,որ նա իրենց անհարմար էր զգում նախագահի և այլ նախարարների առաջ և նախընտրեց երգել ձայնագրված տարբերակով:
  • Ջասթին Բիբերը նոմինացված չէր Գրեմմի 2013-ի ոչ մի անվանակարգում: Եվ հիասթափված Բիբերը որոշեց հանգստանալ,բայց և հանգստի ժամանակ չէր մոռանում իր երկրպագուներին: Ահա այս տեսանյութում կիսամերկ Ջասթինը երգում է երկրպագուների համար:
  • 2013 թվականի ամենաաղմկահարույց նորություններից էր Գագայի ոտքերի վիրահատության մասին լուրերը:Երգչուհին հետաձգել էր իր համերգները և տարել վիրահատությունը,իսկ հետո երկար ժամանակ պառկել անկողնում ,որպեսզի շուտ ապաքինվեր:Արդյունքում երգչուհին հայտնվել էր դեպրեսիայի մեջ և ապաքինվելուն պես անցավ գործի,բացը լրացնելու համար:
  • Երբ TMZ-ը հարցրեց The Black Keys խմբի Պատրիկ Կարնին,թե ինչ կարծիք ունի,արժանի է արդյոք Բիբերը Գրեմմիի,նա պատասխանեց.
"Նա հարուստ է չէ?Գրեմմին ստանում են երաժշտության համար,ոչ թե փողերի,իսկ նա շատ փող ունի":
Այդ ամենից հետո 13-ամյա մի աղջիկ ուղղակի հարձակում գործեց Պատրիկի վրա:Թվիթերում իրական խառնաշփոթ էր:

  • Ռեփեր Ազելիա Բենկսը 2013-ին չունեցավ հիթային կատարում,բայց երգչուհին հայտնվեց այնպիսի համերգներին և երեկույթներին,որտեղ ելույթ ունեցավ Bauuer-ի,Փերեզ Հիլթոնի,Մարինա և Դայմոնդսի,Լեդի Գագայի,Ռիտա Օրայի,Ֆարրելլ Վիլյամսի,A $ AP Rocky -ի հետ: Երգչուհին այժմ աշխատում է նոր ծրագրի վրա:
  • Բեյոնսեի վիրտուալ ձայնասկավառակը ուղղակի ապշեցրեց բոլորին: Բոլորը անակնկալի եկան երգչուհի այս որոշման մասին իմանալով: Կարելի է ասել այս նոր ձայնասկավառակով Բեյոնսեն 2013-ին անցավ բոլորից առաջ:
  • The Billboard Music Awards-ի ժամանակ երգիչ Միգելը արեց այնպիսի բան,որը զարմացրեց և նաև տխրեցրեց մի մասին: Երգի կատարման ժամանակ Միգելը ցանկացավ թռնել բեմի մի մասից մյուսը,արդյունքով կոտրեց ոտքը և վնասեց երկրպագուներից մեկին:
  • Օգոստոս ամսին երգչուհի Արիանա Գրանդեի ֆեյսբուքյան էջը կոտրվել էր հակերների կողմից: Երգչուհին հիմար արտահայտություններ էր գրում ,իսկ ավելի ուշ ներողության խնդրում,քանի որ իր կայքում նա չի եղել:
  • Այս տարին Ջասթին Թիմբերլեյքի համար անկումների և բարձունքների տարի էր:The 20/20 Experience ձայնասկավառակի շնորհիվ Ջասթինը մեծ հաջողությունների հասավ:
  • Այն բանից հետո,երբ Ջիմմի Կիմմելը իր հաղորդման ժամանակ ցուցադրեց Քենի Վեստի նմանակում,աբողջ Թվիթերը սկսեց ծաղրել Ջիմմիին:Քենյա Վեստը նույնպես հետ չէր մնում և ավելացնում էր վիրավորական նկարներ:
  • Հոկտմեբեր ամիսը դժվարին էր Ջոնասի երկրպագուների համար:Նախ նրանք դադարեցրեցին իրենց համերգները,այնուհետև ջնջեցին իրենց թվիթերյան էջը:Որոշ ժամանակ անց նրանք հայտնեցին,որ խումբը բաժանվել է,բայց դա չի խանգարում ,որ նրանք միշտ միասին լինեն:Տղաներից յուրաքանչյուրը որոշել է իր անձնական կարիերան:Տխուր էր լսել 10 տարուց ավելի միասին երգող տղաների բաժանման մասին:
  • MTV Video Music Awards 2013-ի հիշարժան պահերից է Մայլի Սայրուսի և Ռոբին Թիկի ելույթը:Երգչուհին ինչպես միշտ դուրս հանած լեզվով,բիկինիով և ավանդույթ դարձած թվերքով ապշեցրեց բոլորին:
  • Մայիս ամսին Քեթի Փերրին Թվիթերում սպառնացող նամակներ էր ստանում,որ նրան մի անանուն անձնավորություն կարող է բռնաբարել: Երգչուհին այնքան էր վախեցել,որ  նույնիսկ ներողություն էր խնդրել այդ անձից:
  • Այս տարվա նոր աստղերից մեկն էր Նոր Զելանդիայից Լորդը:Նրա "Royals" երգը հասել էր բարձունքների աշխարհի տարբեր մասերում:Սակայն երգչուհին այդքան էլ հաճելի չէ շատերին,քանի որ իր տարբեր հարցազրույցներում նա ամեն անգամ վիրավորում է աստղերից որևէ մեկին:


No comments:

Post a Comment