Saturday, December 14, 2013

Պերսի Ջեքսոն - Percy Jackson [L]



  • Դերերում

Լոգան Լերման - Պերսի Ջեքսոն (Պոսեյդոնի որդին)
Ալեքսանդրա Դադդարիո - Աննաբեթ Չեյս (Աթենայի դուստրը)
Բռենդոն Տի Ջեքսոն - Գրովեր Անդերվուդ (Սաթիր)
Ջեյք Էբել - Լյուք Քեսթելեն (Հերմեսի որդին)
Դուգլաս Սմիթ - Թայսոն (Պոսեյդոնի որդին, ցիկլոպ)
Լիվեն Ռամբին - Քլարիս Լա Ռու (Արեսի դուստրը)
Սին Բին - Զևս
Քեվին Մքքիդ - Պոսեյդոն
Ումա Տուրման - Մեդուզա
Դիլան Նիլ - Հերմես
Սթիվ Քուգան - Աիդ
Ռոզարիո Դոուսոն - Փելսիֆոն
Էրիկա Քերա - Հերա


  • Սյուժե

Պերսի Ջեքսոնը և Օլիմպոսի աստվածները: Կայծակի գողը


Ֆիլմը մի տղայի մասին է՝ Պերսի Ջեքսոն անունով, որ գիտեր, թե ինքը բոլորի նման սովորակ է եւ իհարկե ապրում էր սովորական կյանքով: Բայց մի գեղեցիկ օր նրա կյանքը գլխի վայր շուռ է գալիս, երբ իմանում է, որ ինքը Պոսեյդոնի տղան է, այսինքն՝ կիսաստված: Օլիմպոսի աստվածները կարծելով, որ Պերսին գողացել է Զևսի Կայծակը պահանջում են վերադարձնել, հակառակ դեպքում սկսելու է մեծ պատերազմ: Սակայ Պերսին չէր հասկանում, թե ինչի մասին են նրանք խոսում: Պերսիի նոր ընկերները Լյուքը, Անաբեթը եւ Գրովերտ օգնում են Պերսիին գտնել Օլիմպոսի ճանապարհը, որի համար նրանց անհրաժեշտ է երեք մարգարիտներ: Բայց առջեւում նրանց սպասում են շատ դժվարություններ եւ փորձություններ:


Պերսի Ջեքսոն: Ծովի հրեշները


Հաղթելով Կայծակի գողին՝ Լյուքին, Պերսին խաղաղ ապրում էր Կիսաստվածների ճամբարում: Սակայն պարզվեց, որ նա եղբայր ունի Թայսոն անունով, ով ցիկլոպ է: Կայծակի գող Լյուքը Կիսաստվածների ճամբար էր ուղարկել մի ցուլի, ով կարողացավ ջարդել պատյանը, որը տարիներ շարունակ պաշտբանում էր ճամբարը: Պերսին իր ընկերների՝ Աննաբեթի, Քլարիսի, Գրովերի և իհարկե եղբոր՝ Թայսոնի հետ նորից փորձում է փրկել աշխարհը: Բայց մինչ այդ նա պարզում է, որ կա մարգարեություն իր հետ կապված: Մինչ Օլիմպոսի աստվածները աշխարհը կառավարում էին տիտանները: Նրանց արքան Կրոնոսն էր, որ այնքան չար էր, որ չէր վստահում անգամ իր երեխաներին, այդ պատճառով էլ նրանց ուտում էր: Սակայն նրա երեք որդիները՝ Զևս, Պոսեյդոնը և Աիդը փրկվուն ու սպանում են իրենց հորը: Եվ այսպես կա մի ոսկե գեղմը, որը բուժում և վերակենդանացնում է ամեն ինչ: Միայն երեք գլխավոր աստվածներից ծնված երեխան կարող էր փրկել աշխարհւ Կրոնոսից, կամ դառնալ աշխարհի կործանման պատճառը: Պերսին հետևում է մարգարեությանը և փրկում աշխարհը: Բայց վերջում տեղի է ունենում անսպասելին:


Ֆիլմի աջաջին մասի պրեմիերան տեղի է ունեցել Փետրվարի 2-ին 2010թ.-ին: Մեծ հաջողություն ունենալով նկարահանվել է երկրորդ մասը, որը թողարկվել է օգոստոսի 7-ին 2013թ.:


  • Հարցում




No comments:

Post a Comment