Thursday, April 4, 2013

Նորվեգական դպրոցներում քննությունները հետաձգել են՝ հանուն Բիբերի համերգի[R]




Նորվեգական 5 դպրոցում քննությունների ժամանակացույցը փոփոխել են, որպեսզի աշակերտները կարողանան գնալ Ջասթին Բիբերի համերգին:
Ըստ Eonline-ի, Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում Բիբերը ելույթ կունենա ապրիլի 16-ին եւ 17-ին: Դպրոցների աշխատակազմերը լրջորեն անհանգստացած են, որ սովորողները կարող են բաց թողնել քննությունները՝ կանադական փոփ երգչի համերգին մասնակցելու համար: 2012 թվականի մայիսին՝ Նորվեգիա Բիբերի նախորդ այցելության ժամանակ, նրա տասնյակ հազարավոր երկրպագուներ խմբվել էին Օսլոյի օպերայի շենքի մոտ՝ որոշելով, որ երգիչն անվճար կարճ համերգ կտա: Հիասթափված ամբոխին ստիպված են եղել ցրել ոստիկանության օգնությամբ:
Հիշեցնենք, որ ներկայում Ջասթին Բիբերը համերգներով Գերմանիայում է: Իսկ կենդանիների մյունխենյան ապաստանում տանջվում է նրա Մոլլի կապիկը, որն արդեն մեկ շաբաթ է՝ չի կարողանում միանալ տիրոջը, ով մոռացել է նրա համար անհրաժեշտ փաստաթղթեր ձեւակերպել:

No comments:

Post a Comment