Աֆրիկյան Մալավիի կրթության նախարար Էնիս Կազեմբեն տեղեկացրել է, որ Մադոննայի բարեգործական հիմնադրամը գումար է տրամադրում ոչ թե դպրոցների շինարարության, այլ միայն դասասենյակների վերանորոգման համար:
BBC News-ի փոխանցմամբ, երգչուհին նախապես ծրագրում էր մի քանի միլիոն դոլար զոհաբերել բոլոր տարիքի աղջիկների համար դպրոցի կառուցմանը: Ավելի ուշ Մադոննան մտափոխվեց եւ որոշեց դրա փոխարեն 10 տարրական դպրոց կառուցել: Սակայն Կազեմբեն օրերս պաշտոնապես հայտարարել է. «Նա դասարաններ է կառուցել արդեն գոյություն ունեցող դպրոցներում: Դա տերմինաբանության տարբերություն է: Նրանք հայտարարում են, թե նա 10 դպրոց է կառուցել, սակայն մենք գիտենք, որ նա կառուցել է մի քանի դասարան»:
Հիշեցնենք, որ Մադոննան Մալավիից երկու որդեգրած երեխա ունի. որդին՝ Դեւիդը եւ դուստրը՝ Չիֆունդոն: