Անջելինա Ջոլին, Լեդի Գագան, Ռոբերտ Դե Նիրոն եւ մի քանի այլ հայտնի մարդիկ հաքերների հերթական զոհն են դարձել:
Ըստ TMZ-ի, ջարդարարները բաց մատչելիությամբ հրապարակել են աստղերի անձնական տվյալները՝ ներառյալ բանկային քարտերի, ապահովագրությունների, հեռախոսների համարները, հիփոթեքային վարկերի պայմանագրերը, հասցեները եւ այլն: Ներկայում գործի հետաքննությանը միացել է ԱՄՆ Հետախուզությունների դաշնային բյուրոն:
Հիշեցնենք, որ մի քանի շաբաթ առաջ հաքերների նույն խմբավորման զոհ էին դարձել ամերիկյան քաղաքական գործիչներ՝ ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման, փոխնախագահ Ջո Բայդենը, Գլխավոր դատախազ Էրիկ Հոլդերը եւ աստղեր Էշթոն Քաթչերը, Փերիս Հիլթոնը, Մել Գիբսոնը, Քիմ Քարդաշյանը, Բեյոնսեն:
No comments:
Post a Comment