Thursday, April 18, 2013

Քեյթ Միդլթոնը նեղացել է ամուսնուց;{V]


Քեմբրիջյան դքսուհի Քեյթ Միդլթոնը զայրացել է արքայազն Ուիլյամի վրա այն բանի համար, որ վերջինն իրեն անվանել է «գետնասկյուռի այտեր»:
The Sun-ի փոխանցմամբ, Միդլթոնը դա ընդունել է որպես իր կլորացած կազմվածքին ուղղված ծաղր: Նա լաց է եղել եւ արցունքների միջից հարցրել. «Ուզում ես ասել, որ գեր այտե՞ր ունեմ»: Այս մասին պատմել է զույգի ընկերներից մեկը: Ուիլյամն անմիջապես ներողություն է խնդրել Քեյթից եւ խոստովանել, որ կնոջը նման մականունով կնքել է նրա քնքշության եւ մեղմության համար, այլ ոչ թե լցված կազմվածքի: Արդյունքում արքայազնին, ամեն դեպքում, հաջողվել է ներում ստանալ:
Հիշեցնենք, որ Քեյթ Միդլթոնը հղիության 7-րդ ամսում է: Ենթադրաբար, թագավորական ընտանիքի երեխան լույս աշխարհ կգա հուլիսի վերջին:

No comments:

Post a Comment