Ըստ TMZ-ի, 32-ամյա աստղը գործնական այցով Ֆրանսիայի մայրաքաղաք է ժամանել անցյալ շաբաթ: Ենթադրաբար, Քիմը դիտել է ծննդատները եւ նույնիսկ ընտրել բարձրակարգ կլինիկաներից մեկը: Աստղի ընտրությունը կարելի է բացատրել նրանով, որ ֆրանսիական օրենսդրությունը պապարացիներին արգելում է ներխուժել քաղաքացիների անձնական կյանք: Բացի այդ, Փարիզը նորաձեւության համաշխարհային մայրաքաղաքն է:
Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանն ու նրա ընկերը, ռեփեր Քանիե Ուեսթը, իրենց առաջնեկի ծննդյանը սպասում են հուլիսին:
No comments:
Post a Comment