Ըստ GossipCentre-ի, 27-ամյա մոդելը գործնական այցով ժամանել է Հունաստանի մայրաքաղաք Աթենք: Ժամանելու օրն Իրինան հագել էր սեւ վերնազգեստ եւ նեղ կապույտ ջինսեր: Իսկ աքսեսուարներից Շեյքն ուներ սպիտակ դիզայներական պայուսակ, մուգ ակնոց եւ ընձառյուծի երանգավորմամբ շարֆ: Մոդելն ընկերների հետ ընթրել է իր հյուրանոցի ռեստորանում, իսկ երեկոյան ուղեւորվել տեղի գիշերային ակումբներից մեկում երեկույթի: Այդ առիթով Շեյքը հագել է նրբագեղ երեկոյան զգեստ, որը ցուցադրել է նրա բարեկազմ մարմինը:
No comments:
Post a Comment