Thursday, April 18, 2013

Ռիհաննան հիվանդության պատճառով կրկին չեղյալ է հայտարարել համերգը:{V}


Բարբադոսյան երգչուհի Ռիհաննան հերթական անգամ, առողջական խնդիրների պատճառով, չեղյալ է հայտարարել Diamonds համերգային շրջագայության շրջանակում նախատեսված համերգը:
Eonline-ի փոխանցմամբ, 25-ամյա երգչուհին արդեն չեղյալ էր հայտարարել 2 շոու, որոնք ծրագրված էին շրջագայության ամերիկյան բաժնում: Նրա համերգների կազմակերպիչ Live Nation ընկերությունը հրապարակայնորեն հայտարարել է, որ ելույթները չեղյալ են հայտարարվել Ռիհաննայի հիվանդության հերթական ստացման պատճառով, որի մանրամասները, սակայն, գաղտնի են պահվում: Վերջերս հայտնի դարձավ, որ բժիշկները երգչուհուն խորհուրդ են տվել ավելի հանգիստ կյանք վարել եւ սահմանափակել ալկոհոլի օգտագործումը, ծխախոտի քանակը եւ գիշերային ակումբներ այցելությունները:

No comments:

Post a Comment