Ըստ Daily Mail-ի, 16-ամյա Լուրդեսը սկսել է հանդիպել 17-ամյա Թիմաթի Շալամեի հետ, ում հետ հաճախում է Նյու Յորքի La Guardia թատերական դպրոցը: Վերջերս պատանի զույգը ճաշել է Լուրդեսի հոր՝ Կարլոս Լեոնի եւ նրա ընկերուհու հետ: Հայտնի է, որ Թիմաթին սկսնակ աստղ է: Նա արդեն հասցրել է հանդես գալ պատանիների համար նախատեսված ամերիկյան մի քանի սերիալներում: Իսկ Լուրդեսը ծրագրում է գնալ ճանաչված մոր հետքերով եւ երգչուհի դառնալ: Աղջիկը նաեւ երազում է դերասանական կարիերայի մասին:
No comments:
Post a Comment