Thursday, April 18, 2013

Բեյոնսեն հանդիսատեսին ցնցել է յուրօրինակ կոստյումներով (ֆոտո):{V}


Ամերիկյան երգչուհի Բեյոնսեի համաշխարհային The Ms. Carters Show շրջագայությունը մեկնարկել է Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում:
Ըստ Eonline-ի, Բեյոնսեն հանդիսատեսին ցնցել է ոչ միայն հրաշալի ձայնով, այլեւ յուրօրինակ բեմական հագուստներով: Նա իր կանացի կազմվածքը ցուցադրել է տարատեսակ բոդիներով. ոսկեգույն, սեւ, կարմիր, ճերմակ, արծաթագույն: Երգչուհու կոստյումները զարդարված էին փայլուն ուլունքներով եւ քարերով: Բեյոնսեի հագուստների ստեղծմանը մասնակցել են հայտնի դիզայներներ, ինչպես Ջուլիեն ՄաքԴոնալդը, Փիթեր Դունդասը (Emilio Pucci), Դին եւ Դեն Քեյթոնները (Dsquared2): Երգչուհու կոշիկները պատրաստված էին պատվերով՝ հայտնի վարպետ Ստյուարտ Ուայթցմանի էսքիզներով:

No comments:

Post a Comment