Thursday, April 18, 2013

Բեյոնսեն ներկայացել է հերթական հետաքրքիր հագուստով:{V}


Ամերիկյան երգչուհի Բեյոնսեն Խորվաթիայում համերգի ժամանակ ներկայացել է կաշվից սեքսուալ հագուստով:
Daily Mail-ի փոխանցմամբ, Զագրեբում համերգը կայացել է երգչուհու Ms Carter World Tour շրջագայության շրջանակում: Բեյոնսեն շոուն սկսել է Sasha Fierce-ից հագուստով: Երգչուհին հագել էր սեւ կաշվե բաճկոն, ծնկից վեր երկարաճիտ կոշիկներ, սպիտակ ցանցավոր զուգագուլպաներ եւ ֆետրե գլխարկ, որը նրան նմանեցրել է փոփ երաժշտության արքա Մայքլ Ջեքսոնին Smooth Criminal հոլովակում: Ինչպես Ջեքսոնը, Բեյոնսեն նույնպես ծնկների վրա վիրտուոզ կատարողական պար է ներկայացրել, իսկ նրան նվագակցել է կիթառահարուհին:
Հիշեցնենք, որ Բեյոնսեի Ms Carter World Tour շրջագայության բեմական հագուստների ստեղծմանը մասնակցել են նորաձեւության այնպիսի դիզայներներ, ինչպես Emilio Pucci-ն, Julien Macdonald-ը, Dsquared2-ը եւи Palph & Russo-ն:

No comments:

Post a Comment