The Telegraph-ի փոխանցմամբ, Շլոսսն Ամստերդամում Աննա Ֆրանկի թանգարանի հուշամատյանում Բիբերի կատարած գրառումն անվանել է երեխայություն: Հիշեցնենք, որ Ջասթինը գրել էր, որ եթե Աննա Ֆրանկը ողջ լիներ, իր երկրպագուն կլիներ: «Նա երիտասարդ է, Աննան նույնպես երիտասարդ էր: Նա սիրում էր կինոյի եւ երաժշտության աստղերին: Այն, ինչ կապված է Աննա Ֆրանկի անվան հետ, այնքան իրարանցում եւ լուրեր է առաջացնում»,- հայտարարել է Շլոսսը:
Ջասթին Բիբերն Աննա Ֆրանկի թանգարան էր այցելել Ամստերդամում համերգային շրջագայության ժամանակ: Բիբերի կողմից հուշամատյանում կատարած գրառումը նրա դեմ Հոլոքոսթի զոհերին չհարգելու վերաբերյալ քննադատությունների ալիք էր բարձրացրել:
No comments:
Post a Comment