Friday, April 19, 2013

Կազմվել է ամենաազդեցիկ սանրվածքների ցուցակը~(V)


Մեծ Բրիտանիայի վարսահարդարների խորհուրդը Universal Pictures ընկերության հետ համատեղ կազմել են կինոյում ամենաազդեցիկ սանրվածքների ցուցակը:
Ըստ Eonline-ի, առաջին տեղում Էնն Հեթըուեյի կարճ սանրվածքն է «Թշվառները» կինոմյուզիքլում: Երկրորդ տեղը զբաղեցրել են Ջենիֆեր Էնիսթոնի գանգուրները «Ահա եւ Պոլլին» կոմեդիայում: Իսկ երրորդ տեղում Օդրի Հեփբերնն է «Շարադա»-ում կարճ, համարձակ սանրվածքով:
Ակնհայտորեն, կարճ սանրվածքները Հոլիվուդում ճանաչում են ձեռք բերում: Դրա օրինակ կարող են ծառայել դերասանուհիներ Մայլի
ի Սայրուսը, Ջենիֆեր Գիդվուդը, Մեգի Գիլենհոլը եւ այլ ճանաչված մարդիկ, ովքեր հրաժարվել են երկար խոպոպներից:

No comments:

Post a Comment