Friday, April 19, 2013

Միրանդա Քերը ցուցադրել է շլացուցիչ կազմվածքը:{V}


Ավստրալական մոդել Միրանդա Քերը Սիդնեյում այցելել է Qantas Gala Dinner-ի բարձրաշխարհիկ ընթրիքին:
Ըստ Huffington Post-ի, 29-ամյա մոդելը հագել էր կապույտ շապիկ, սեւ մատիտ-կիսաշրջազգեստ եւ բարձրակրունկ կոշիկներ: Ընթրիքը կազմակերպվել է ավստրալական Qantas եւ արաբական Emirates ավիաընկերությունների միջեւ համագործակցության պայմանագրի ստորագրման կապակցությամբ:
Հիշեցնենք, որ դրանից մի քանի առաջ Միրանդա Քերը ցուցադրել էր Qantas-ի ուղեկցորդուհիների նոր համազգեստը՝ ֆետրե գլխարկ, սեւ վերարկու եւ կարմրա-վարդագույն վերնամասով եւ սեւ ներքնահատվածով զգեստը: Միաժամանակ, Ավստրալիա ժամանալիս Քերը պաշտոնապես հաստատել է, որ Victoria's Secret-ի հետ իր պայմանագիրը չի երկարացվելու:

No comments:

Post a Comment