Ըստ Detroit Free Press-ի, 30 վայրկյան տեւողությամբ գովազդային հոլովակում, որ ներկայացնում էր Android համակարգի համար Facebook-ի ինտերֆեյսի թողարկման մասին, հնչում էր Էմինեմի Under the Influence երգից պատճենված երաժշտություն: Ավելի ուշ հոլովակը փոխարինվել է մեկ այլով, որում օգտագործվել է այլ երաժշտություն: Երաժշտի խոսքով, հոլովակի հեղինակներն իմացել են հեղինակային իրավունքների խախտման մասին: Facebook-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ երաժշտությունը պատճանվել է Մայքլ Ջեքսոնի Give in to Me երգից, այդ պատճառով Էմինեմը չի կարող խոսել հեղինակային իրավունքների խախտման մասին: