Հիշեցնենք, որ Բեյոնսեն եւ նրա ամուսինը՝ ռեփեր Jay-Z-ը, Կուբա էին ուղեւորվել այս տարվա ապրիլին՝ նշելու իրենց ամուսնության 5-րդ տարեդարձը: Վերջին մի քանի տասնամյակներին Միացյալ Նահանգների եւ Կուբայի դիվանագիտական հարաբերությունները լարված են: ԱՄՆ քաղաքացիները կարող են կղզի այցելել միայն գիտական եւ մշակութային նպատակներով: Երգչուհու եւ նրա ամուսնու Կուբա այցելությունն արժանացել էր ամերիկյան քաղաքական գործիչների բուռն քննադատությանը: