Wednesday, May 22, 2013

Քլոե Քարդաշյանին մեղադրում են ինտելեկտուալ իրավունքները խախտելու համար:{V}


Ճանաչված հաղորդավարուհի եւ դիզայներ Քլոե Քարդաշյանին մեղադրում են ինտելեկտուալ իրավունքները խախտելու համար:
Ըստ Huffington Post-ի, հեռուստաաստղի ստեղծած Rich Soil ապրանքանիշի հագուստի նոր հավաքածուում տեղ են գտել Ազատության արձանի պատկերով մարզաշապիկներ: Դրանք վաճառքի հանվելուց մի քանի օր անց պատկերի հանդեպ իր իրավունքի մասին հայտարարել Նյու Յորքի նահանգը՝ նահանգապետ Էնդրյու Կուոմոյի տեսքով: Շապիկի վրա պատկերված նկարը նույն տեսքն ունի, ինչ նահանգի Գյուղատնտեսության դեպարտամենտի տարբերանշանը:
Հիշեցնենք, որ Քլոե Քարդաշյանը Rich Soil ընկերությունը հիմնադրել է ամուսնու՝ բասկետբոլիստ Լամար Օդոմի հետ համատեղ: