Saturday, April 6, 2013

Ադամ Լամբերթը բաժանվել է իր բոյֆրենդից:{V}


Ամերիկացի երգիչ Ադամ Լամբերթը բաժանվել է իր բոյֆրենդից: Վերջինս ֆինն հեռուստաաստղ Սաուլի Կոսկինենն է:
Ինչպես հաղորդում է Eonline-ը, նրանց միջեւ հարաբերությունները վերջին ամիսներին շատ լարված են եղել: «Մենք Սաուլիի հետ լավ ընկերներ ենք մնացել: Ես գիտեմ, որ դա հնչում է կլիշեի պես, բայց դա մաքուր ճշմարտություն է: Առավոտյան մենք կարող ենք միասին սուրճ խմել: Նա հրաշալի մարդ է եւ մենք այս տարիներին հիանալի ընկերներ էինք: Եթե դա տեղի է ունեցել, նշանակում է այդպես է պետք եղել»,-հայտարարել է Լամբերթը:
Սաուլի Կոսկինենը ֆինն լրագրող է եւ ճանաչում է ձեռք բերել 2007 թվականին «Մեծ եղբայր» ռեալիթի-շոուի ֆիննական տարբերակում հաղթելուց հետո:

No comments:

Post a Comment