Saturday, April 6, 2013

Քրիսթինա Ագիլերան հարսանիքի է պատրաստվում:{V}


Ամերիկյան երգչուհի Քրիսթինա Ագիլերան ընկերոջ՝ Մեթյու Ռաթլերի հետ հարսանիքի է պատրաստվում:
Ըստ Daily Mail-ի, 32-ամյա երգչուհին հանուն այս իրադարձության 4 ամսվա ընթացքում 11 կգ նիհարել է: Ոչ վաղ անցյալում Ագիլերան երկրպագուներին ցնցել էր իր կլորացած կազմվածքով: Քրիսթինան սկսել էր գիրանալ 2011 թվականի ամռանը, երբ նրա վրա խնդիրների հեղեղ թափվեց, այդ թվում՝ պրոդյուսեր Ջորդան Բրաթմանի հետ ամուսնալուծությունը եւ դրան հետեւած երեխայի հանդեպ իրավունքի շուրջ վեճերը:
Ենթադրաբար, այն ժամանակ Ագիլերան սկսել է սթրեսին դիմակայել քաղցրավենիքով: Սակայն հիմա Քրիսթինան արագորեն նիհարում է: 156 սմ հասակի պարագայում նա հիմա կշռում է 56 կգ:

No comments:

Post a Comment