Saturday, April 6, 2013

Արքայազն Ուիլյամն աղջնակին համբույրով վախեցրել է:{V}


Արքայազն Ուլյամը որոշել է իր շոտլանդացի երկրպագուհիներից մեկին համբույր նվիրել, բայց վերջինը, թագավորական ժեստը գնահատելու փոխարեն, վախեցած շրջվել է:
The Telegraph-ի փոխանցմամբ, արքայազն Ուիլյամը եւ նրա կինը՝ Քեմբրիջյան դքսուհի Քեյթ Միդլթոնը, պաշտոնական այցով ժամանել են Շոտլանդիա: Գլազգոյում Emirates մարզադաշտը դիտելու ընթացքում արքայազն Ուիլյամն ամբոխի մեջ նկատել է աղջնակի, ով իրեն ծաղիկ էր մեկնում: Արքայազնը մոտեցել է 4-ամյա Շոնային՝ նվերը վերցնելու: Ծաղիկը ստանալուց հետո Ուիլյամը որոշել է շնորհակալություն հայտնել թագավորական համբույրով: Սակայն աղջնակը չի գնահատել ժեստը եւ վախեցած շրջվել է արքայազնից:

No comments:

Post a Comment