Saturday, April 6, 2013

Ջուլիա Ռոբերթսը երեխաների հետ հանգստանում է Հավայան կղզիներում:{V}


Հոլիվուդյան դերասանուհի Ջուլիա Ռոբերթսը զատկի արձակուրդներն իր երեխաների հետ անցկացնում է Հավայան կղզիներում:
Ըստ Huffington Post-ի, ամեն օր 45-ամյա դերասանուհին եւ նրա երեխաները՝ 8-ամյա երկվորյակներ Հեյզլն ու Ֆինայուսը եւ 5-ամյա Հենրին անցկացնում են իրենց տան դիմաց՝ օվկիանոսի ափին խեցիներ խավաքելով: Այնուհետեւ նրանք լողում են, պառկում արեւի տակ եւ ավազից ամրոցներ կառուցում:
Ջուլիա Ռոբերթսը Հավայան կղզիներն ընտրած միակ հայտնի անձը չէ: Վերջերս այստեղ նկատել են դերասանուհի Հիլարի Դաֆին՝ ընտանիքի եւ ընկերների հետ, ինչպես նաեւ Ուիլ եւ Ջադա Փինքեթ Սմիթ զույգին, ովքեր եկել էին կղզի՝ աշխատանքից ու երեխաներից առանձնանալու համար:

No comments:

Post a Comment