Saturday, April 6, 2013

Ռիհանան հեռախոսային ահաբեկչի զոհ է դարձել:{V}


Երգչուհի Ռիհանան հեռախոսային ահաբեկչության հերթական զոհն է դարձել:
TMZ-ի փոխանցմամբ, անհայտ անձը զանգահարել է Լոս Անջելես՝ տեղեկացնելով, թե հանցագործը թափանցել է Ռիհանայի տուն, սպանել մեկ մարդու, իսկ մյուսներին գերի է պահում: Ոստիկաններն անհապաղ ժամանել են հանցագործության վայր: Պարզվել է, որ Ռիհանայի տանն ամեն ինչ հանգիստ է: Երգչուհին ինքը Diamonds խորագրով համաշխարհային շրջագայության է, իսկ սպասուհին ոչ մի ահաբեկչի չի տեսել:
Հիշեցնենք, որ հեռախոսային ահաբեկիչների զոհ են դարձել նաեւ Մայլի Սայրուսը, Ջասթին Բիբերը, Էշթոն Քաթչերը, Քրիս Բրաունը եւ այլք:


No comments:

Post a Comment