Saturday, April 6, 2013

Քիմ Քարդաշյանը՝ հունական աստվածուհու կերպարով:{V}


Ռեալիթի-շոուի հղի աստղ Քիմ Քարդաշյանը գնումների է գնացել մինչեւ գետին հասնող սպիտակ լայն զգեստով:
Ըստ Eonline-ի, 32-ամյա աստղի աստվածային կերպարը լրացրել են բոկոտիկները եւ ոսկե շղթան: Քիմի մազերը մի փոքր ոլորված էին, ինչը նրան ավելի շատ էր նմանեցնում սիրո աստվածուհի Աֆրոդիտային: Վերջին շրջանում Քիմ Քարդաշյանը հարձակումների է ենթարկվում՝ մեղադրանքներով, թե հղի կնոջ համար չափազանց պիրկ զգեստներ է ընտրում: Նրան նաեւ մեղադրում էին այն բանի համար, որ չի շտապում ազատվել այդքան սիրելի բարձրակրունկ կոշիկներից: Երեւում է՝ Քիմը վերջապես հետեւում է քննադատների խորհուրդներին:
Հիշեցնենք, որ Քիմն ու Քանիե Ուեսթը, Փարիզում կարճատեւ հանգստից հետո, օրերս են վերադարձել Լոս Անջելես:

No comments:

Post a Comment