Saturday, April 6, 2013

Բրեդ Փիթը տանկիստի դեր կխաղա:{V}


Հոլիվուդյան դերասան Բրեդ Փիթը կխաղա Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցած ամերիկյան տանկիստների մասին ֆիլմում:
Ըստ The Hollywood Reporter-ի, ֆիլմի «Fury» անվանումը, ենթադրաբար, թարգմանվում է ինչպես «Ցասում» կամ «Ֆուրիա»: Այն բեմադրելու է ռեժիսոր Դեւիդ Էյրը: Սյուժեի հիմքում 1945 թվականի իրադարձություններն են: Բրեդ Փիթը կխաղա «Fury» տանկի անձնակազմի անդամի դերում, որը գերմանական զավթիչների դեմ մարտնչում է Արեւմտյան ճակատում: Այս ֆիլմով Էյրը ցանկանում է վերականգնել պատմական արդարությունը: Ռեժիսորը կարծում է, որ Երկրորդ համաշխարհայինի ժամանակ տանկիստների սխրագործությունները կինեմատոգրաֆում բավարար կերպով չեն արտացոլվել: Էյրը նաեւ ցանկանում է ռազմական դրամայի ժանրում թարմ հայացք ցուցադրել:
Ֆիլմի նկարահանումները մեկնարկելու են 2013 թվականի սեպտեմբերին:

No comments:

Post a Comment