Saturday, April 6, 2013

Ջոշ Դյուամելը խոսել է Ֆերջիի հղիության մասին:{V}


Ամերիկյան դերասան եւ մոդել Ջոշ Դյուամելը խոստովանել է, որ կնոջ հղիությունն ամենից սքանչելի բանն է, որ տեղի է ունեցել իր կյանքում:
Ըստ Huffington Post-ի, 40-ամյա դերասանը հայտարարել է. «Այո, մենք ուրախությունից յոթերորդ երկնքում ենք: Մենք երկար ժամանակ է, ինչ փորձում էինք երեխա ունենալ»: Դյուամելը տեղեկացրել է, որ ծրագրում է մասնակցել Ֆերջիի ծննդաբերությանը: «Կարծում եմ, որ դա գեղեցիկ է: Ինչո՞ւ ոչ: Իմ բոլոր ընկերներն ասում են, որ դա ամենազարմանալի իրադարձությունն է, որ կարող է լինել կյանքում: Նրանք ասել են, որ սպասեմ այն պահին, երբ առաջին անգամ երեխային կտան ինձ»,- հավելել է նա:
Հիշեցնենք, որ Ֆերջին եւ Ջոշ Դյուամելը երեխայի ծննդյան մասին հայտարարեցին այս տարվա փետրվարին:

No comments:

Post a Comment