Բրիտանական թագավորական ընտանիքի անդամները՝ Քեմբրիջյան դքսուհի Քեյթ Միդլթոնը, արքայազներ Ուիլյամն ու Հարրին ԱՄՆ բարեգործական այցի շրջանակում կլինեն Հոլիվուդում:
Ըստ Eonline-ի, Քեյթը, Հարրին եւ Ուիլյամն ապրիլի 26-ին կլինեն Warner bros. ստուդիայում: Թագավորական ընտանիքի անդամներին կցուցադրեն Հարրի Փոթերի մասին ֆիլմի կոստյումներն եւ դեկորացիաները, կպատմեն հատուկ էֆեկտների ստեղծման մասին: Թագավորական բարեգործական հիմնադրամի ավելի քան 500 խնամարկյալներ՝ երեխաներ եւ մեծեր, նույնպես Մեծ Բրիտանիայից կժամանեն Միացյալ Նահանգներ: Այցը կավարտվի բարեգործական համաժողովով, որը կկազմակերպվի Հարրի Փոթերի ֆիլմերի կախարդական Հոգվարթս դղյակի Մեծ սրահում:
No comments:
Post a Comment