Քարդաշյան քույրերի մայրը՝ Քրիս Ջեները, Քորթնի Քարդաշյանի եւ Սքոթ Դիսիքի հետ մասնակցել է ընտանեկան լուսանկարահանումների:
Ըստ Daily Mail-ի, ռեալիթի-շոուի 57-ամյա աստղը հատուկ այդ իրադարձության առիթով հրավիրել է մասնագետի, ով սփրեյով մշակել է կարճ դեղին շրջազգեստի տակից երեւացող նրա ոտքերը: Նկարահանումներն անցկացվել են Ջեներ ընտանիքի ընկերոջ՝ փաստաբան Մարկ Գարագոսայի տան լողավազանի կողքին: Նկարահանումներից առաջ Քրիսը խորթ որդու՝ Սքոթ Դիսիքի հետ մի քանի լուսանկար է արել բջջային հեռախոսով, որի կափարիչին հետեւյալ մակագրությունն է. «Queen of f***ing everything»: Ջեների «արքայական» կերպարը լրացրել է վառ կարմիր շրթներկը, որի նպատակահարմարության հարցում կկասկածեին նորաձեւության բազմաթիվ փորձագետներ:
No comments:
Post a Comment