Այսօր հունիսի 4-ն է և իր ծննդյան օրն է նշելու Հոլլիվուդի ամենագեղեցիկ և ազդեցիկ կանանցից մեկը` Անջելինա Ջոլին: Նա այսօր դարձավ 38 տարեկան: Այս առիթով մենք ձեզ ենք ներկայացնում հետաքրքիր փաստեր նրա մասին:
1. Նրա ամբողջական անունն է` Անջելինա Ջոլի Վոյտ: Ջոլին նրա երկրորդ անունն է, իսկ Վոյտ ազգանունից նա հրաժարվել է:
2. Նա ծնվել է ժամը 9:09-ին:
Անջելինա Ջոլին մանուկ հասակում
3.Նրա կնքամայրը դերասանուհի` Ժակլին Բիսսետն է, իսկ կնքահայրը ռեժիսոր` Մաքսմիլիան Շելլը:
Մաքսիմիլիան և Ժակլին
4. Անջելինա Ջոլին ամենից շատ մտերիմ է իր եղբոր` Ջեյմս Հեյվեոնի հետ:
Անջելինան եղբոր հետ
5.Անջելինա Ջոլին ունի մոտ 20 դաջվածք:
6. Անջելինան ձախլիկ է:
7. Նա կրում է լինզաներ, որովհետև խնդիրներ ունի տեսողության հետ:
8. Նա շատ է սիրում թռչող փղիկի` Դամբոյի մասին մուլտֆիլմը: Նա խոստովանել է, որ հուզվում է այն էպիզոդի ժամանակ, որտեղ Դամբոն սկսում է թռչել:
9. 14 տարեկանում նա սկսել է իր մոդելի կարիերան:
10. Ջոլին նկարահանվել է The Rolling Stones-ի Anybody Seen My Baby տեսահոլովակում:
11. Ջուլիա Ռոբերտսից և Քամերոն Դիազից հետո նա երրորդ դերասանուհին էր, որ մի ֆիլմի համար ստացավ 20 միլլիոն դոլլարից ավել գումար:
12. Անջելինա Ջոլին երեք անգամ արժանացել է "Ոսկե գլոբուս" մրցանակին:
13. 2000թ.-ին նա ստացել է "Օսկար" "Girl, Interrupted" ֆիլմի համար:
Ջոլին "Girl, Interrupted" ֆիլմում
14. Անջելինան ունի ինքնաթիռ վարելու վարորդական իրավունք:
15. Դերասանուհին ունի իր սեփական դանակներ հավաքածուն:
16. Մի ժամանակ նա տանը օձ էր պահում:
17. Նա ամունսացել է երկու անգամ: 1996թ.-ին ամուսնացել է դերասան Ջոննի Լի Միլլերի հետ: Մի տարի հետ նրանք բաժանվել են: 2000թ.-ին նա ամուսնացել է դերասան Բիլլի Բոբ Տորնտոնի հետ: Նրանք բաժանվել են երեք տարի հետո:
Անջելինան Ջոննիի հետ
Անջելինան Բիլլիի հետ
Անջելինան Բրեդ Փիթի հետ
18. Նա ունի 6 երեխա: Մանկատնից վերցրել է` Մեդոկս Չիվանին, Պակս Տյենին և Զախարի Մարլիին, իսկ նրա հարզատ երեխաներն են` Շայլո Նուվելը, Նոկս Լեոնը և Վիվիեն Մարշելին:
19. Նրա մեջ հոսում է չեխական և ամերիկական արյուն:
20. Նա խոստովանել է, որ իր գումարի մի մասով ապրումէ, մյուս մասը գտնվում է բանկում, իսկ մյուս մասով բարեգործություններ է կատարում:
No comments:
Post a Comment