Thursday, June 27, 2013

Հնարավոր է Քրիս Բրաունը ազատազրկվի: [E]



Քրիս Բրաունը նորից անհաջողության մեջ է: Քրիսին սպառնում են ազատազրկել կնոջ վրա ձեռք բարձրացնելու հոդվածով: Այդ մասին կարող եք կարդալ այստեղ` http://showbiznewsarmenian.blogspot.ru/2013/06/e_6988.html :
Սակայն բացի այս Քրիսին նաև մեղադրում են առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու մեջ: Նա նաև առանց վարորդական իրավունքի այդ օրը վթարի է ենթարկել մի ավտոմեքենայի և փախչել է վթարի վայրից:
Սակայն ինչպես երևում է Քրիսը զղջացել է իր արարքների համար: Վերջերս նա իր թվիթերի էջում գրառում էր թողել իր սխալների մասին.

  • Ես շատ սխալներ եմ գործել, բայց հիմա աշխատում եմ դառնալ ավելի լավը: Մենք ապրում ենք, որպեսզի փորձ ձեռք բերենք: Թողեք ապրեմ իմ կյանքով:
Եթե Քրիս Բրաունի արարքները չարդարացվեն հնարավոր է նա ազատազրկվի մի քանի տարով:



No comments:

Post a Comment