Saturday, June 29, 2013

#Նորություններ: Ջոնաս եղբայրները պատմել են իրենց նոր տեսահոլովակի մասին: [K]

Վերջերս իրենց հարցազրույցի ժամանակ Ամերիկացի հայտնի "Jonas Brothers" խումբը պատմել են իրենց «First Time» երգի տեսահոլովակի մասին:

«Մեր նոր երգը` «First Time»-ը պատահաբար հայտնվեց համացանցում պրեմիերայից շուտ: Այն հնարավոր էր ներբեռնել «iTunes»-ից, որպեսզի լուծեինք այդ խնդիրը մենք խնդրեցինք, որպեսզի ջնջեն այն: Դա պատահականություն էր և դա դարձավ պատճառներից մեկը, որ մենք որոշեցինք տեսահոլովակ հանել: Հենղ այդ ժամանակ մեն Լաս Վեգասում էինք և պատրաստվում էինք "Miss USA"-ի համերգին: Տեսահոլովակը կլինի "Ողջ": Մենք ուղղակի վերցրեցինք կամերան ձեռքներս և նկարեցինք այն ամենը ինչ արեցինք այդ օրը: Մեզ թվում է, որ դա շատ լավ հնարավորություն է ֆաների համար, որ նրանք տեսնեն, թե ինչ ենք անում մենք ազատ ժամանակ: Այս տեսահելեվակը` երեկույթ է: Բացի մեզնից, դուք նաև կտեսնեք մեր երկրպագուներին և մեր ընկերներին այդ տեսահոլովակում» — Ասացին տղաները:

No comments:

Post a Comment