Ջասթինը մի քանի բաներ է պատմել իր կյանքից US ամսագրին:
-
Մանկություն
• Փեթթին՝ Բիբերի մայրը պատմում է, երբ Ջասթինի մոտ արդեն ատամներ էին հայտնվում նա սկսում է կծել իր ընկերներին: Փեթթին ստիպված էր Ջասթինին անընդհատ գրկել, որ Ջասը չկծի:
• Երբ Ջասթինը 6 տարեկան էր նա գնաց դպրոց: Նրան հենց առաջին օրը հետ ուղարկեցին տուն, քանի որ Ջասթինը անհարմար ձայներ էր հանում իր թեւատակից:
• 7 տարեկանում Ջասթինը իր դպրոցի ավտոբուս վարողին հաջողություն էր ասում այսպես. «Կտեսնվենք դժողքում»:
Փեթթին ասում է, որ այդպես Ջասթինը չէր փորձում չար լինել, ուղղակի նա շատ կատակասեր էր:
• 8-9 տարեկանում Ջասթինը իր մտերիմ ընկերների՝ Ռայան Բաթլերի եւ Չեզ Սոմերսի հետ գիշերվա ժամը 2-ին հանդիպում էին, որպեսզի հեծանիվ վարեին: Նրանք անդադար ազդանշաններ էին տալիս եւ նրանց միշտ ոստիկանը բռնում էր ու տուն տանում: Նաեւ Ջասը միշտ սիրում է խախտել օրենքները:
• Լինելով դասարանի ծաղրածու նա միշտ հայտնում էր անհարմար իրավիճակներում: Մի անգամ Ջասին ասեցին, որ գնա տնօրենի մոտ: Նա միջանցքով քայլեց դեպի տնօրենի դռան մոտ եւ հետո շարունակեց քայլել առանց մտնելու այնտեղ:
-
Սեր
"Nothing Like Us" երգը պատմում է նրա զգացմունքերի մասին, երբ նա նոյեմբերին բայանվեց Սելենա Գոմեսին:
Լրագրող: Ի՞նչ էս կարծում բաժանումից հետո կարող է պահպանվել ընկերոթյունը զույգի մեջ:
Ջասթին: Այո: Ինչքան զույգը միմյանց հանդեպ բարի լինի, պատճառ չկա, որ նրանց միջեւ լավ ընկերությունը չպահպանվի:
-
Hater-ների մասին
US ամսագրում Ջասթինը նաեւ խոսել է նաեւ hater-ների մասին:
«Իմ կարծիքով ամենամեծ թույրիմածությունը այն է, որ նրանք գիտեն, որ ես շատ վատ մարդ եմ: Դա ինձ բարկացնում է: Ես լավ մարդ եմ եւ ունեմ մեծ սիրտ: Ես սիրում եմ Աստծուն եւ շատ շնորհակալ եմ նրան ինձ օրհնելու համար: Միեւնույն ժամանակ ես երիտասարդ եմ եւ ուզում եմ ուրախանալ ու չեմ կարծում, որ դրա մեջ վատ բան կա: Այո ես երբեմն սխալներ եմ գործում, բայց ես իմ սխալների վրա սովորում եմ: Ասո՛ւմ եմ, ես գիտեմ ով եմ ես եւ թույլ չեմ տա ուրիշներին ինձ նվաստացնել: Ես պոզիտիվ մարդ եմ եւ այսպես էլ մնալու եմ»:
-
Hater-ների մասին
-
Սեր
No comments:
Post a Comment