Tuesday, June 11, 2013

Little Mix-ը լեզվի հետ խնդիրներ ունի: [L]


Little Mix-ը իր երաժշտությունն էր ներկայացնում ԱՄՆ-ի ֆաներին: Բայց երեւում է, որ ամերիկացի ֆաները չեն հասկանում աղջիկների բրիտանական ակցենտը: Ահա, թե ինչ են պատմում աղջիկները դրա մասին: 
Ջեյդ: Ես ստիպված էի դանդաղ խոսել, թե չէ նրանք ինձ չէին հասկանում:
Փերրին ասում է, որ ամերիկացի ֆաները չեն կարողանում ճիշտ արտասանել խմբի անունը:
«Չնայած մեզ բոլորը  հասկանում էին, խնդիրներ կան, թե նրանք ինչպես են ասում մեր խմբի անունը: Մարդիկ մոտենում են մեզ եւ հարցնում, թե ինչպես է մեր անունը: Երբ մենք նրանց ասում ենք Little Mix, նրանք ուսում են: "Հը՞ն: Ի՞նչ: Little ի՞նչ: Little Mic (Լիթլ Միք)" Իսկ մենք պատասխանում ենք: Չէ, չէ, չէ: Little Մ-Ի-Ք-Ս»:

No comments:

Post a Comment