The Wanted խմբի Մաքսը համոզում է բոլորին,որ One Direction-ը փախավ,երբ նրանց առաջարկեցին մենամարտել: Վերջին մի քանի ամիսների ընթացքում երկու բրիտանական խմբերը անընդհատ կռվում էին թվիթերի միջոցով,միմյանց հետ: Ինքը`Մաքսը փորձել է համագործակցություն կազմակերպել Հարրի Սթայլսի հետ,բայց խումբը այդ հարցում նրա հետ համաձայն չի եղել: Տղան վերջերս հարցազրույցի ժամանակ արտահայտվել է այսպես:
- Ես ճշմարտություն եմ ասում,երդվում եմ Աստծու անունով 100%-ով:Երբ մեքենան կանգնեց բեմի ետևում,նրանք նստեցին և շուտ գնացին:
Բայց Զեյնի խոսքերով,այս վեճերը շատ ձանձրալի էին և նա մեծ հաճույքով կկռվեր նրանց հետ,նամանավանդ Մաքսի հետ:
- Ես հարցրեցի Մաքսին,ցանկանում է նա կռվել:Ես նրան ասացի,եթե ցանկանում է,ապա ես պատրաստ եմ կռվել նրա հետ,բայց նա ասաց ոչ:
Լուին ավելացրեց.
- Նրանք չեն կարող ապրել այնպես,ինչպես խոսում են:
Լիամ.
- Մենք շատ զբաղված ենք:Երբ է դա տեղի ունենալու?Մենք դա պետք է արձակուրդներին անենք,բայց այդպես անհետաքրքիր է:
Իսկ Ջորջը ավելացրել է,որ նրանք չեն կարող իրենց համար մրցակից լինել:
- Մեր երգը զբաղեցնում է 4-րդ տեղը ամերիկական չարթերում,երբ նրանցը նույնպես մեզ մոտ լինի,ապա մենք կլինենք մրցակիցներ:
No comments:
Post a Comment