Monday, June 17, 2013

Ռիհանան մասնակցել է եղբոր համերգին:{V}

Հանրահայտ երգչուհի Ռիհանան Լոնդոնում մասնակցել է եղբոր՝ Ռորի Ֆենտիի համերգին:
  • Ըստ Daily Mail-ի, 25-ամյա երգչուհին հագել էր շողշողուն ուլունքներով շապիկ, ջինս եւ բարձրակրունկ կոշիկներ: Աստղի ձեռքին շապիկի եւ կոշիկի երանգով պայուսակ էր: Ակումբում Ռիհանային են միացել նրա լավագույն ընկերուհին՝ Մելիսա Ֆորդը եւ բրիտանական մոդել Կառա Դելեւինը:

Հիշեցնենք, որ ներկայում Ռիհանան Մեծ Բրիտանիայում է իր համաշխարհային համերգային շրջագայության շրջանակում: Երգչուհին արդեն երկու համերգ է ունեցել Մանչեսթերում եւ Լոնդոնում:

No comments:

Post a Comment