Saturday, June 22, 2013

Ջուլիա Ռոբերթսը վրեժ է լուծելու Գվինեթ Փելթրուից:{V}



45-ամյա հանրահայտ դերասանուհի Ջուլիա Ռոբերթսը որոշել է վրեժ լուծել People ամսագրի վարկածով «Ամենագեղեցիկ կնոջից»՝ դերասանուհի Գվինեթ Փելթրոուից: Հենց այդ տիտղոսը Ռոբերթսին հանգիստ չի տալիս. նա այդ որպես անձնական վիրավորանք է ընդունել եւ որոշել է վրեժ լուծել առավել հաջողակ մրցակցուհուց:

  • The National Enquirer-ը, հղում կատարելով սեփական աղբյուրին, հաղորդում է, որ Փելթրոուի հաղթանակը Ռոբերթսի համար հարվածի էր նման. «Ջուլիան People ամսագրի «Ամենագեղեցիկ կին» քվեարկության արդյունքում հաղթել է արդեն չորս անգամ: Վերջին անգամ այդ 2010 թվականին էր: Եվ չնայած քիչ հավանական էր, որ նա մոտ ժամանակներս նորից կհաղթի, Գվինեթի հաղթանակի լուրը պարզապես ցնցեց Ջուլիային: Նա կարծում էր, որ պետք է հաղթի որեւէ երիտասարդ դերասանուհի, օրինակ՝ Ջենիֆեր Լոուրենսը, իսկ իր հասակակցի հաղթանակը ուժեղ հարված էր»:

Բայց աստղը չի պատրաստվում հանձնվել. «Ջուլիան հանգիստ չի դիտելու, թե ինչպես է Գվինեթը դառնում «А» դասի ամենից պահանջված 40-ամյա աստղը: Այդ տեղը Ջուլիային է պատկանում: Նա գիտի, որ դերասանուհիները, ովքեր արդեն 40-ն անց են, այնքան էլ պահանջված չեն, բայց Ջուլիան ցանկանում է զբաղեցնել նման դերերի համար ռեժիսորական ցուցակների առաջին հորիզոնականը»:

No comments:

Post a Comment